Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 5 զոհ. հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պայթյունի արդյունքում վիրավորվել է առնվազն 20 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Vodafone մարզադաշտում:
Պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար հրշեջների մի քանի խումբ է ժամանել: Մարզադաշտին մոտենում են նաև շտապօգնության մեքենաներ:
Twitter-ի օգտատերերը հաղորդում են, որ երկու պայթյուն է տեղի ունեցել, և դրանք տեղի են ունեցել մարզադաշտի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ռումբը կարող էր տեղադրված լինել կայանված մեքենաներից մեկում, իսկ թիրախը եղել է ոստիկանական ավտոբուս:
https://www.youtube.com/watch?v=5CUYmOOGNrs