Բաժիններ՝

Լարսի անցակետը միակողմանի փակ է բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-­ի ժամը 20.00­-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-­ից, դժվարանցանելի են Մ­2 ավտոճանապարհից դեպի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ ընկած հատվածը, Գորիս Սիսիան (12-­րդ կմ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Ճանապարհային ոստիկանությունը փակել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը՝ մինչ մաքրման աշխատանքների ավարտը:

Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-­«Զանգեր», Վանաձոր­-Ստեփանավան­-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կաթնաղբյուր­Ուրասար, Ստեփանավան­Արմանիս, Գորիս­Սիսիան (12-­րդ կմ) ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ­2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա­Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս