Սոցիալական բնակարանների ծրագիրը դեռևս քննարկվում է

Սոցիալական բնակարանների վերաբերյալ կառավարության ծրագրի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին ի պատասխան ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ծրագիրը ներկայացվել է կառավարությանը, դեռ քննարկվում է, առաջիկայում պատասխան կլինի»,- ասա նա:

Հիշեցնենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում առանց կանխավճարի դառնալ շահառու, բնակարանի առավելագույն գին դիտարկվել է 15 մլն դրամը, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով կկազմի ամսական մոտ 73 հազար դրամ: Մեկ այլ տարբերակի դեպքում հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12%-ով, որի դեպքում 2% սուբսիդավորվում է, այս տարբերակից կարող են օգտվել միջինում 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնց եկամտահարկը կուղղվի տոկոսադրույքների մարմանը, քաղաքացին ամսական կհոգա մոտ 70 հազար դրամի ծախս: Նախնական հաշվարկներով` պետությունը 1 մլրդ դրամով կարողանալու է հոգալ 1900 ընտանիքների բնակարանի հոգսը:

Տեսանյութեր

Լրահոս