Ազգային ժողովի նիստին մասնակցում է 10 պատգամավոր

Այսօր Ազգային ժողովը բավականին սակավամարդ է: Առավոտյան երեկ քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը լքել է ԱԺ-ն: «Գնումների մասին» օրինագծի քննարկմանը մասնակցում են մեկ տասնյակից ոչ ավելի պատգամավորներ` ընդհանուր 131-ից:

Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացված էր մեկ կամ մի քանի պատգամավորներով, իսկ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից ընդհանրապես ոչ ոք ներկա չէր ԱԺ նիստերի դահլիճում:

AJ

Տեսանյութեր

Լրահոս