Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերն ու վերջին տարիներին վերընթաց զարգացող արդյունավետ համագործակցությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: