Բաժիններ՝

ՀՀ ոստիկանապետը դրական է գնահատել ահաբեկիչների դեմ գործողություններով զինավարժանքի արդյունքները

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքեր և ներկա եղավ հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին: 2_640x420

Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին:
Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին: 3_640x420

Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները:

Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատր ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգներ ու սառը զենք: 4_640x420

Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետևում է ձերբակալումն ու ուղեկցումը: 6_640x420

Այնուհետև հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ:
Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի և հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով:

Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության և զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան և այլն: 8_640x421

Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի և զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկեց զինավարժանքի ընթացքը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները և արդյունքները դրական գնահատելով՝ տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս