Պատգամավորը հարվածել է լրագրողին

Այսօր տհաճ միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովում. պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:

Հակոբյան-Մակարյան վիճաբանությունը ծագեց այն ժամանակ, երբ լրագրողը Հակոբյանին հարցեր էր ուղղում Դաշնակցությունից հեռացվելու, ՀՅԴ գաղափարախոսության շուրջ: Լրագրողի ձևակերպումները պատգամավորին տհաճ էին, և հետզհետե հարցազրույցը վերածվեց վիճաբանության ու փոխադարձ քաղաքակրթության դասեր տալու:

Ըստ Վ. Մակարյանի` Հակոբյանն իրեն տարել է աստիճանների վրա, որտեղ չի տեսահսկվում, և բռունցքով անսպասելի հարվածել է, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Նա նշեց, որ պատասխանատվության է ենթարկելու պատգամավորին և տղամարդավարի պատժելու է օրենքի սահմաններում:

Ռ. Հակոբյանի պնդմամբ` միջադեպը լրագրության հետ կապ չունի, լրագրողը փորձել է իրեն էթիկայի դասեր տալ, դաստիարակել, ուղղակի չի ստացվել: Դիտարկմանը, որ դա չի արդարացնում պատգամավորին, Ռ. Հակոբյանը չհամաձայնեց, ու նշեց, որ շատ մարդիկ իրեն նույնիսկ շնորհակալություն են հայտնել:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս