ՀՀԿ-ն չի խորշում որևէ ուժի հետ քննարկել համագործակցության հարց
«ՀՅԴ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, ուստի կլինի նման քննարկում: Դաշնակցությունը նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ՝ Հանրապետականը, բայց ինչպես և բոլոր մնացած ուժերը, որոնք քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում, չի բացառվում, որ մեր միջև էլ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նշելով, որ առայժմ քննարկումներ չկան և ՀՀԿ-ն հաջորդ տարվա ընտրություններում միայնակ է մասնակցելու:
Ըստ նրա` ՀՀԿ-ն չի խորշում որևէ ուժի հետ քննարկել համագործակցության հարց: Վ.Բաղդասարյանի խոսքով` իրենք չեն ուսումնասիրել, թե որ դեպքում է ՀՀԿ-ի շանսերն ավելի մեծ` միայնակ մասնակցությա՞ն, թե՞ ՀՅԴ-ի հետ դաշինքի դեպքում.
«Մենք նման մոնիթորինգ չենք իրականացնել: Եթե քաղաքական ուժերը միավորվում են, բնականաբար, շանսերը ևս միավորվում են: Համենայնդեպս, հարցի քննարկման համար ժամանակ ունենք։ Մենք քննարկում որևէ մեկ անգամ որևէ մեկ քաղաքական ուժի հետ չենք բացառում»: