Ինչ է պետք անել՝ տանն ամանորյա մթնոլորտ ստեղծելու համար
Ամանորը մոտենում է, իսկ դա նշանակում է, որ արդեն կարելի է պատրաստվել տոնին:
AdMe.ru,ն պատրաստել է Ամանորին պատրաստվելու աշխատանքների ցուցակը: Եթե հիմա ընտրեք Ձեր բնակարանին համապատասխան տարբերակները և սկսեք պատրաստվել ձմեռային հրաշքին, դեկտեմբերի 31-ին ամեն ինչ պատրաստ կլինի:
1. Ընտրեք 2 կարևոր գույն, որոնք տանը կստեղծեն ամանորյա մթնոլորտ:
2. Զարդարեք պատուհանները
Այս տարի թղթից պատրաստված փաթիլները փոխարինեք ժապավեններով, թղթե խաղալիքներով:
3. Շատ լույսեր
Լուսաշղթաները և մոմերը ջերմություն կպարգևեն Ձեր բնակարանին:
4. Զարդարեք դռները
Համադրեք արհեստական և լուսային շղթաներ:
5. Պատրաստեք ամանորյա սպասքը
Ամանորյա ճաշացանկը կազմելուց հետո չմոռանաք մտածել այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին ամանորյա սպասքն է:
6. Ամանորյա լույսեր՝ սեղանի վրա
Չմոռանաք զարդարել սեղանը: Ընտրեք այնպիսի զարդարանքներ, որոնք շատ մեծ չեն և ավելորդ ուշադրություն չեն գրավում: Մոմերը և լուսաշղթաները լավագույն տարբերակներն են:
7. Ամանորյա բարձեր
Տոնական բարձերն ամբողջովին կփոխեն սենյակի մթնոլորտը:
8. Զարդարեք ջահը
Եղևնու կոները և ճյուղերը, տոնածառի խաղալիքները կօգնեն Ձեզ:
9. Չմոռանաք միջանցքի մասին
Սովորաբար միջանցքն Ամանորին չեն զարդարում, բայց տեսեք թե ինչ կախարդական միջավայր կարելի է ստանալ:
10. Խոհանոցն ավելի տոնական դարձրեք
Խոհանոցում զարդարանքները պետք է լինեն զուսպ, որպեսզի չխանգարեն տոնական ուտեստները պատրաստելիս:
11. Կախում ենք տոնական ծաղկեպսակ
Հյուրերը անտարբեր չեն անցնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը