Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածու են մնում Ջուլիանին և Ռոմնին

ԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածուներ են մնում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնին: Ինչպես փոխանցում է TASS­-ը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմի ղեկավար Շոն Սփայսերը դա հաստատել է առավոտյան բրիֆինգի ժամանակ:

«Շահարկումները շատ են, դրանք մենք գրեթե երբեք չենք հաստատել: Բացառություն են ակնհայտ թեկնածուներ Ռոմնին ու Ջուլիանին»,-­ ասել է Սփայսերը:

Մյուս պաշտոնների մասով, շտաբի ներկայացուցչի խոսքով, թեկնածուների ընտրության կարգն անցնում է ազատ ռեժիմով: Երբ Թրամփը կիմանա նոր հետաքրքիր տարբերակների մասին` դրանք կքննարկի: «Որոշումը կհրապարակվի այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն այն ընդունի»,-­ ասել է Սփայսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս