ԼՂՀ ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ԼՂՀ 2017թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստը վարում էին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արսեն Առստամյանը:
Օրակարգում «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցերն էին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի 2017թ.-ի պետական բյուջեով նախատեսվող ծախսերը ներկայացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը:
Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմաբ 2017թ.-ի պետական բյուջեի օրինագծով դատական համակարգի պահպանման ծախսը կազմել է 558 մլն 195 հազ դրամ, ինչը 2016թ.-ի ճշտված բյուջեի համեմատ աճել է 12մլն 278հազ դրամով:
Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ, համակարգի 2017թ.-ի ծախսը նախատեսվում է 497մլն 761հազ դրամի չափով, որը 2016թ.-ի համեմատ ավել է 4 մլն 261 հազ դրամով:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ, նախարարության աշխատակազմի 2017թ.-ին նախատեսվող ծախսը կազմում է 337մլն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 1 մլն 895հազ դրամ:
Ընդմիջումից հետո 2017թ. բյուջեի ոլորտային նախագծեր են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
2017թ. պետական բյուջեի նախագծով վերահսկիչ պալատի պահպանման ծախսը նախատեսվում է 134մլն 947հազ դրամ, որը 2016թ. համեմատ աճել է 843հազ դրամով:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերը գալիք տարվա բյուջեով կկազմեն 41մլն 796 հազար դրամ:
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը 2017թ.-ին նախատեսվել են 100 մլն 811հազ դրամ, աճը 2016-ի համեմատ կազմում է 4 մլն 118հազ դրամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 154 մլն 270 հազար դրամի ծախս, 2016 թվականի համեմատ՝ ավելանալով 65 մլն 683 հազ դրամով:
Օրվա երկրորդ կեսին շարունակվել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
2017թ. պետական բյուջեի նախագծեր են ներկայացրել Ստեփանակերտի և վարչակազմերի ղեկավարները և տեղակալները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը 2017թ. պետական բյուջեով նախատեսվում է 305 մլն 661 հազ դրամ:
2017թ. բյուջեով Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 172 մլն 554 հազ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ նվազել է 719 հազ դրամով:
Հադրութի շրջանի վարչակազմի բյուջեն 2017թ.-ին նախատեսվում է 136 մլն 223 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1մլն 98հազ դրամով նվազել է:
Մարտակերտի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2017թ.-ի բյուջեով նախատեսվում է 161մլն 738հազ, որը ընթացիկ տարվա համեմատ պակաս է 3մլն 829հազ դրամով:
Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2017թ.-ի բյուջեով նախատեսվում է 167 մլն 177հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 2մլն 831հազ դրամով:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2017թ.-ի բյուջեով նախատեսվում է 279 մլն 790 հազ, ինչը 2016թ.-ի համեմատ պակաս է 581 հազ դրամով:
Շահումյանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2017թ. բյուջեով կկազմի 108 մլն 860 հազ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավել 1 մլն 204 հազ դրամով:
Նիստի ընթացքում պատգամավորները զեկուցողներին են առաջադրել հարցեր և առաջարկություններ: