ՀՀ վարչապետը անձնական հանդիպումներ ունենում է Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն վերջինիս քաղաքականություն վերադառնալու հարցը չի քննարկում

Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն թե չէ, դա Գագիկ Ծառուկյանի խնդիրն է և որևիցե մեկն իր փոխարեն չի կարող պատասխանել այդ հարցին:

Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հարցը հնչել է հետևյալ կերպ` ինչպես եք վերաբերվում քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձին` վերաբերվում եմ շատ հանգիստ: Անձնական հանդիպումներ ունենում եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ հարցը անձնական հանդիպումների ժամանակ չեմ քննարկում»,­- ամփոփել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս