ՀՀԿ-­ին անդամակցելու հարցում իմ կողմից որևէ մեկի նկատմամբ պարտադրանք չի եղել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցում իր կողմից որևէ մեկի նկատմամբ պարտադրանք չի եղել: Կառավարությունում ԶԼՄ-­ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր հետ ՀՀԿ­-ին 7000 մարդու անդամագրվելու մասին հարցին, նա, մասնավորապես, նշեց.

«Ստիպողաբար է եղել, թե՝ ոչ, հնարավորություն ունեք ստուգելու: Իմ կողմից պարտադրանք չի եղել, չեմ բացառում, որ տեղերում որոշակի մարդիկ կարող էին գերլծված լինել այդ գործում»,­- ասաց Կարապետյանը:

Խոսելով իր թիմակիցների՝ ՀՀԿ-­ին անդամակցելու մասին՝ վարչապետն ասաց, որ կային այնպիսք, ովքեր երբևէ չեն մտածել կուսակցական կյանքով ապրելու մասին, սակայն իրենց առջև դրված բեռը պահանջում է քաղաքական հենարան:

Մյուս հարցին՝ ԽՍՀՄ-­ի նկատմամբ ի՞նչ զգացմունքներ ունի, վարչապետն ասաց. «ԽՍՀՄ-­ի նկատմամբ շատ անտարբեր եմ և հանգիստ»:

Տեսանյութեր

Լրահոս