Բաժիններ՝

Ինչպե՞ս են փոխվել Apple-ի նոթբուքերը վերջին 27 տարիների ընթացքում

Apple-ն իր առաջին նոթբուքը թողարկել է 1989 թվականին: Canoopsy մականվամբ հանդես եկող բլոգերը որոշել է համեմատել ընկերության թողարկած առաջին և վերջին նոթբուքերը՝ ցույց տալով, թե ինչպես են փոփոխվել դրանք 27 տարվա ընթացքում:

Ավելի բարակ, թեթև և մատչելի

Macintosh Portable-ը՝ ընկերության թողարկած առաջին նոթբուքը, ուներ անսովոր փոքր էկրան: Էկրանի լայնությունը 640х400 էր և այստեղ օգտագործվող ակտիվ մատրիցան համարվում էր հազվադեպ հանդիպող: Վերջերս թողարկված MacBook Pro-ի էկրանի լայնությունը 2880×1800 է, ինչը, ըստ արտադրողների՝ լավագույն էկրանն է Mac-ի համար:

Macintosh Portable-ի ընդհանուր պարամետրերն էին՝ 16 ՄՀց, 1 ՄԲ օպերատիվ հիշողություն, 40 ՄԲ հիշողություն կոշտ սկավառակի վրա: MacBook Pro-ի պարամետրերը մի քանի անգամ ավելի են:

Ի դեպ, Apple-ի առաջին նոթբուքն արժեցել է 7300 դոլար, ինչը գերազանցում է թանկ համարվող MacBook Pro-ին և Touch Bar-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս