Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան կոչ են արել ՄԱԿ-ի ԳԱ նիստ հրավիրել Հալեպի հարցով

Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան կոչ են արել կիրակի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ հրավիրել Հալեպի հարցով, հայտնում է «Ալ Ջազիրան»՝ վկայակոչելով երեք երկրների համատեղ հայտարարությանը:

Առաջարկվում է քննարկել Հալեպում ստեղծված վիճակը, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կառավարական ուժերի և սիրիացի ապստամբների միջև:

Նշվում է, որ նիստն անհրաժեշտ է խորհրդատվությունների ձևավորման համար այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չկարողացան լուծել այդ հարցը կոնսենսուսի բացակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս