Հասան Ռոուհանին սպառնացել է ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին օրենքը, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
Ռոուհանիի հայտարարությունը հնչել է Օբամայի պլանների մասին լուրերի ֆոնին, թե նա միտք ունի ստորագրել Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված՝ Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրենքը:
Իրանի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն անձամբ է խախտում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում:
«Մենք ձգտում ենք գործարքի ընդունելի պահպանմանը, սակայն անհապաղ կգործենք, եթե խախտվի դրա իրագործումը»,- հայտնել է նա:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆն էր նախազգուշացնել, որ Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի պատժամիջոցների երկարաձգման պարագայում: