Բաժիններ՝

Պուտինը հայտնել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը Թրամփից

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը НТВ հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե ինչ է Մոսկվան ակնկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:

Պուտինը վստահ է, որ Թրամփը շատ արագ կգիտակցի այն պատասխանատվության մակարդակը, որը ընկած է երկրի ղեկավարի ուսերին:

«Թրամփը գործարար ու կոմերսանտ է եղել: Այսօր նա արդեն պետական գործիչ է, ԱՄՆ-ի՝ աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը: Ու քանի որ նա կարողացել է հաջողության հասնել բիզնեսում, դա վկայում է այն մասին, որ նա միանգամայն արագ կգիտակցի պատասխանատվության մեկ այլ մակարդակը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ նա գործելու է հենց այդ դիրքերից»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս