Ալիևն ընդունել է Մևլյութ Չավուշօղլուին
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1452007978_640x420.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու էր ժամանել ուրբաթ երեկոյան:
«Ադրբեջանի ղեկավարը թուրք նախարարի հետ քննարկել է մի շարք հարցեր»,- հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը: