Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: