Բաժիններ՝

Այսպիսի Տիրամիսու Դուք դեռ չեք տեսել

Տիրամիսու բառը իտալերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու իմ տրամադրությունը»: Շնորհիվ իր նրբագեղ համի, այս աղանդերը սիրելի է դարձել ամբողջ աշխարհում:

Առաջարկում ենք տիրամիսուի տարբերակներից մեկը: Չնայած այն բանին, որ այս տորթը բազմաշերտ է, պատրաստել այն շատ հեշտ է, պետք է միայն զինվել համբերությամբ:

Բաղադրիչները

Շերտերի համար.

1. Ամոքահունց (сдобная) ալյուր – 3/4 բաժակ
2. Ունիվերսալ ալյուր – 3/4 բաժակ
3. Շաքարավազ – 1/4 բաժակ
4. Աղ – 2 թ/գ
5. Ձու – 4 հատ
6. Ձվի դեղնուց – 5 հատ
7. Հալեցրած և մի փոքր սառեցրած կարագ – 8 ճ/գ
8. Կաթ – 2 բաժակ
9. Կոնյակ – 3 ճ/գ

Կրեմի համար.

1. Շաքարի փոշի – 1 բաժակ
2. Պանիր մասկարպոնե – 4 բաժակ
3. Քաղցր Մարսալա գինի (կամ 1/4 ռոմ կամ սրճային լիկյոր) – 1/2 բաժակ
4. Կակաո – 1/4 բաժակ

Պատրաստման եղանակը.

1. Մեծ թասի մեջ մաղել ամբողջ ալյուրը, ավելացնել շաքարավազ և աղ:

2. Միջին չափի թասի մեջ հարել ձվերը և ձվերի դեղնուցները: Ձվային խառնուրդը ավելացնել ալյուրին և խմոր հունցել: Այն պետք է հարթ և ձգվող ստացվի:

3. Խմորի մեջ բարակ շիթով ավելացնել կաթը, կարագը և կոնյակը: Լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան: Ծածկել թասը թաղանթով և դնել 1 ժամ սառնարանի մեջ:

4. Սառեցված խմորից թխել բարակ ոսկեգույն բլիթներ: Պետք է ստացվի 18-20 հատ:

5. Պատրաստի բլիթները փաթաթել յուղաթղթով և թողնել 2 ժամ սառնարանում:

6. Կրեմը պատրաստելու համար մասկարպոնեն խառնել շաքարի փոշու և գինու հետ: Հարել մինչև միասեռ զանգված դառնալը:

7. Ձևավորել տորթ բլիթներից: Առաջին բլիթը դնել մեծ ափսեի մեջ, վրան կրեմ քսել և ծածկել 2-րդ բլիթով: Նույն հերթականությամբ բոլոր բլիթներով և կրեմով ձևավորել տորթը: Վերջին բլիթը նույնպես պատել կրեմով: Տորթը 2 ժամ դնել սառնարանում:

8. Պատաստի տորթի վրա կակաո ցանել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս