Բաժիններ՝

««Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը ժամանակին կգործարկվի». Մամեդյարով

Բաքուն վստահ է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը ժամանակին կգործարկվի, Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չվաուշօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես և իմ թուրք գործընկեր և եղբայր Մևլյութը կարծիքներ փոխանակեցինք տնտեսական հարցերի վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում կգործարկվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը: Անդրադարձել ենք նաև TANAP նախագծին, որրի աշխատանքների 50%- ն արվել է: Վստահ եմ՝ ադրբեջանական գազը ժամանակին կհասնի թուրքական շուկա»,- հայտարարել է Մամեդյարովը:

Իր հերթին, Չավուշօղլուն նշել է տնտեսական համագործակցության աճը խոչընդոտող բոլոր արգելքների վերացման մասին:

«Անհրաժեշտ է շարունակել աշխատել առևտրաշրջանառության ավելացման ուղղությամբ, հարկավոր է վերացնել այն ամենը, ինչ դրան խոչընդոտում է: Կարևոր է տրանսպորտի զարգացումը: Կարծում եմ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարսի» գործարկումը դրան կնպաստի:

Նրա խոսքով՝ օրակարգում կան Իրանի, Չինաստանի հետ կապված նախագծեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս