Դավիթ Մանոյանը վերադարձավ խաղադաշտ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/david-manoyan_640x420.jpg)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Դավիթ Մանոյանը վերադարձավ խաղադաշտ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ երկամսյա ընդմիջումից հետո վերադարձավ խաղադաշտ: Մանոյանը մասնակցեց Կիպրոսի առաջնության 13-րդ տուրի «Կարմիոտիսա»-«Նեա Սալամիս» մրցավեճին՝ 60-րդ րոպեին դուրս գալով փոխարինման: