Սթիվեն Հոքինգը դուրս է գրվել հիվանդանոցից
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/hawking700_640x420.jpg)
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին դուրս են գրել Հռոմի հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Gemelli կլինիկայից, որտեղ հոսպիտակացվել էր գիտնականը, հայտնել են, որ նրա վիճակը բավարար է և շուտով կվերադառնա Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոքինգը հոսպիտալացվել է Հռոմում վատ ինքնազգացողության պատճառով:
74-ամյա գիտնականը, որը տառապում է նյարդային համակարգի հիվանդությունից, դեկտեմբերի 1-ին իրեն վատ էր զգացել շնչառական խնդիրների պատճառով: