Բաժիններ՝

Կալիֆոռնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհերի թիվը կարող է հասնել մինչև 40-ի

Տասնյակ մարդիկ են անհետ կորած համարվում Կալիֆոռնիայի Օկլենդ քաղաքի մշակութային կենտրոնում երեկույթի ժամանակ ծագած հրդեհից հետո:

Պաշտոնապես հաստատվել է 9 մարդու մահվան փաստը, սակայն զոհերի թիվը կարող է հասնել մինչև 40-ի, նախազգուշացրել է Օկլենդի հրշեջ ծառայության ղեկավար Թերեզա Դելոշ-Ռիդը: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը: oakland4n-2-web-78e5c707-2d12-49b1-bd72-12ea4f54274c_640x420 s072601144_640x420

Շինությունում գտնվողների թիվը գնահատվում է 50-100 մարդ: Ավելի հստակ տվյալներ չկան, քանի որ միջոցառման տոմսերը չեն վաճառվել: cyxsisgwqaaikxf_640x420 1_640x419

Հրդեհը ծագել է ուրբաթ՝ տեղի ժամանակով ժ. 23:30-ին (Երևանի ժամանակով ժ. 11:30-ին):

Հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս