Ուզբեկստանի նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած
Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած. այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի ժամանակով ժ. 11:00-ի դրությամբ Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 6 891 577 մարդ, ինչը կազմել է գրանցված ընտրողների 33,73 տոկոսը: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի ԿԸՀ-ն:
Որպեսզի ընտրությունները ճանաչվեին կայացած, դրանց պետք է մասնակցեր քվեարկության իրավունք ունեցողների 33 տոկոսը։
Ուզբեկստանի ԿԸՀ-ի տվյաներով՝ գրանցված ընտրողների թիվը կազմում է մոտ 21.4 մլն մարդ:
Հոկտեմբերի 28-ին ԿԸՀ-ն գրանցել էր 4 թեկնածուի՝ երկրի ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեև, Խաթամժոն Կետմոնով, Սարվար Օթամուրադով, Նարիմոն Ումարով։
Դիտորդները գրեթե չեն կասկածում, որ հաղթանակելու է Միրզիևը:
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում՝ կապված նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ, որը մահացել էր սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում: