Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
Ուզբեկստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները, հայտնում է BBC-ն։ Ողջ հանրապետությունում տեղական ժամով ժամը 06.00-ին բացվել է ավելի քան 9000 ընտրատեղամաս։
Ուզբեկստանի ԿԸՀ-ի տվյաներով՝ գրանցված ընտրողների թիվը կազմում է մոտ 21.4 մլն մարդ:
Հոկտեմբերի 28-ին ԿԸՀ-ն գրանցել էր 4 թեկնածուի՝ երկրի ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեև, Խաթամժոն Կետմոնով, Սարվար Օթամուրադով, Նարիմոն Ումարով։
Դիտորդները գրեթե չեն կասկածում, որ հաղթանակելու է Միրզիևը:
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում՝ կապված նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ, որը մահացել էր սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում:
Քվեարկությունը շարունակվելու է տեղական ժամանակով մինչև ժամը 20.00-ը։
Որպեսզի ընտրությունները ճանաչվեն կայացած, դրանց պետք է մասնակցի քվեարկության իրավունք ունեցողների 33 տոկոսը։