Բաժիններ՝

Քարաթափում. Գորիս-Կապան ավտոճանապարհը դարձել է անանցանելի

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 մ երկարությամբ՝ 50 խմ),ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի պետի տեղակալին, մարզպետարանի տրանսպորտի ծառայության բաժնի և տարածքային ինքնակառավարման հարցերով գործունեության բաժնի պետերին, ԲՊ և ԱՀՎԿ վարչություն պետին և ՃԿԱԿ-ում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին:

Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. երթևեկությունը վերականգնվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս