Բավական է դիմանաք հոդացավերին. պատրաստեք այս հրաշագործ միջոցը

Հոդացավերը հանկարծակի չեն առաջանում, դրան նախորդում են որոշակի դեստրուկտիվ պրոցեսներ: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են ցավում հոդերը և վերացնել պատճառը:
Մարդկանց մեծ մասի մոտ տարեց հասակում առաջանում են այդպիսի ցավերը վատ սնունդի, քիչ շարժվելու կամ հակառակը՝ ծանր աշխատանքի պատճառով:

Իսկ եթե հոդերը ցավում են երիտասարդ հասակում, դա վկայում է հոդի, զուսպաթաղանթի, արյան շրջանառության խանգարման և հոդային կռճիկի կոտրման մասին:

Այս միջոցի բաղադրատոմսը կծառայի որպես պրոֆիլակտիկա՝ նման հիվանդության համար: Իսկ եթե ցավերն արդեն տանջում են, այս միջոցը կօգնի ինչպես՝ հոդերն ամրացնելու, այնպես էլ՝ տհաճ զգացողությունները թեթևացնելու համար:

Ինչով բուժել հոդացավերը:

Բաղադրիչներ

1. Նարնջի հյութ – 250 մլ
2. Վարսակի ձավար – 150 գ
3. Ջուր – 200 մլ
4. Աղացած դարչին – 1 թ/գ
5. Արքայախնձոր – 300 գ
6. Մեղր – 20-30 գ
7. Նուշ – 50 գ

Պատրաստման եղանակը.

1. Եփել վարսակի ձավարը, թողնել սառչի:

2. Վարսակի մեջ ավելացնել նարնջի հյութը, ջուրը, կտրատված արքայախնձորը, դարչինը, մեղրը, նուշը: Լավ հարել բլենդերով՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Օգտագործումը.

Օգտագործել 100 մլ ամեն առավոտ, նախաճաշից 20 րոպե առաջ: Շատ լավ կլինի, եթե առավոտյան խմեք նաև 1 բաժակ ջուր:

Օգուտը.

1. Արքայախնձորը և նարինջը հարուստ են վիտամին C-ով, որը օգնում է ամրացնել ոսկորները և ջլերը: Վիտամին C-ն ունի նաև հզոր հակաբորբոքիչ հատկություն:

2. Դարչինը պարունակում է կալցիում, որը պնդացնում է հոդերը: Բարելավում է արյան շրջանառությունը, իջեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակն արյան մեջ:

3. Վարսակը պարունակում է կրեմնյու, մագնիում, ֆոսֆոր և կալիում: Դրա օգտագործումը լրացնում է կրեմնիումի պակասն օրգանիզմում, օգնում է մաքրել անոթները և ամրացնել հենաշարժողական համակարգը:

4. Նուշը պարունակում է տարբեր հանքանյութեր, որոնք շատ անհրաժեշտ են ոսկորների առողջության համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս