Անհրաժեշտության դեպքում ՀՀ մշակույթի նախարարը պատրաստ է տեղափոխվել և աշխատել Գյումրիում
Անհրաժեշտության դեպքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է տեղափոխվել և աշխատել Գյումրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 2-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Արմեն Ամիրյանը՝ փաստելով, որ իր համար Հայաստանի ցանկացած անկյուն էլ հարազատ:
ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին խոսակցություններ մի քանի տարի առաջ էլ են եղել, սակայն այդ խոսակցությունները գործնական փուլ չեն անցել:
«Եթե անհրաժեշտություն լինի՝ ինչու ոչ: Կարծում եմ, ցանկացած հայի համար, առավել ևս ցանկացած նախարարի, Հայաստանի Հանրապետության որ անկյունում էլ լինի շատ հոգեհարազատ ու պարտավորեցնող պետք է լինի աշխատելը: Լինի մայրաքաղաք, կամ հեռավոր մի գյուղ՝ ես որևէ տարբերություն չեմ տեսնում: Կարևորն իրապես նվիրվել աշխատանքին և ծառայել ոլորտին և ժողովրդին: Ես մեծ սիրով պատրաստ եմ ընդունելու առաջարկը, եթե լինի նման որոշում, բայց առայժմ դրանք խոսակցություններ են»,- նշեց Արմեն Ամիրյանը:
Արմենուհի Մխոյան