Մանրամասներ՝ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանյաց արարողության համար ծախսվել է մոտավորապես 75 մլն դրամ։ Հարսանյաց արարողության համար նախօրոք խոհարարների մրցույթ է եղել եւ, այսպես ասած, ընտանեկան ժյուրին համտեսով որոշել է, թե որ հանրաճանաչ ռեստորանի խոհարարները պետք է ապահովեն արարողության ուտեստային մասը։ Ասում են՝ մրցույթում «չի հաղթել» հանրաճանաչ ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։

Մրցույթում «հաղթել» է երեք խոհարար։ Նրանցից մեկը պատասխանատու է եղել մսային, մյուսը՝ ձկնային ու ծովային, երրորդը՝ աղցանների համի ու որակի համար։

Հարսանյաց սեղանին, ավանդական խորովածից ու ձկից բացի, եղել են ծովային ուտեստներ։ Մինչ արարողությունը, սակայն, խոհարարներից մեկն առաջարկել է կրճատել ուտեստների թիվը, քանզի հարսանյաց արարողությունների ժամանակ երեք ուտեստը լիովին բավարար է։ Սակայն ընտանեկան ժյուրին հորդորել է նրան զբաղվել իր գործով. «Ձեզ ոնց ասում ենք՝ տենց արեք»։ Մինչդեռ խոհարարի կանխատեսումն իրականացել է՝ պատվիրված ուտեստների մեծ մասին հյուրերն ուղղակի ձեռք չեն տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս