Արմեն Ամիրյանը «գրին քարտ» ունի ԱՄՆ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում։ Տարիներ առաջ Արմեն Ամիրյանն իր աներձագի միջոցով ԱՄՆ հայաշատ Գլենդելի բարձրադիր հատվածում մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք Էր բերել առանձնատուն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆինանսական դժվարությունների պատճառով, Արմեն Ամիրյանը վաճառել է այդ առանձնատունը, սակայն ողջ ընտանիքը շարունակում է պահպանել մշտական բնակության իրավունքը՝ 6 ամիսը մեկ մեկնելով ԱՄՆ՝ «գրին քարտը» թարմացնելու և այն «նորոգելու» համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930