Իսկանդերից հետո Ռադիկ Մարտիրոսյանը փոխե՞լ է կարծիքը «քոսոտ» երկրի մասին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «շատ դրական» կարծիք ունի կառավարության նոր կազմի և, հատկապես, վարչապետ Կարեն Կարապետյանի մասին։
«Նոր մարդիկ, նոր վարչապետ, նոր մտահղացումներով, ենթադրում եմ, նոր ծրագրերով, վճռականությամբ, որ պետք է փոփոխենք մեր կյանքում եղած թույլ, բացասական երևույթները և ավելի շատ մտածենք, խոսենք դրական երևույթների մասին, որ կփոխի մեր կյանքը։ Ես այսպիսի կարծիք ունեմ և հավատացած եմ, որ կլինի, որովհետև կամքի տեր երիտասարդ է, վարչապետը, գիտեմ իրեն վաղուց, Երևանի պետական համալսարանից, փայլուն ուսանող է եղել և փայլուն էլ կազմակերպիչ է»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը։
168.am-ը ԳԱԱ նախագահից հետաքրքրվեց, թե ՀՀ Անկախության 25-ամյակի շքահանդեսի ժամանակ զորքերի և զինատեսակների, այդ թվում՝ «Իսկանդերի», ցուցադրությունից հետո արդյոք փոխվե՞լ է Ռ.Մարտիրոսյանի կարծիքը Հայաստանի մասին, որ խիստ քննադատությունների տեղիք էր տվել։ Ռ.Մարտիրոսյանը, հիշեցնենք, երկիրը բնորոշել էր՝ որպես «քոսոտ»:
Ռ.Մարտիրոսյանը հայտարարեց, թե խոսքն այն մասին էր՝ կարո՞ղ ենք մենք հիմա այդ զինատեսակի նմանն արտադրել ու վաճառել. «Ես էլ ասում էի՝ մեր նման փոքր երկրներն այդպիսի հնարավորություններ չունեն։ Դա շատ բարդ գործ է»։
Մանրամասները՝ տեսանյութում: