 
                        Ադրբեջանը ցուցադրել է նոր սերնդի անտեսանելի ԱԹՍ-ներ
 
                                    Բաքվի երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը ներկայացրել է ռադարների համար անտեսանելի՝ նոր սերնդի անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Գործակալությունը հայտնում է, որ ցուցադրվել են Orbiter 3 և Orbiter 4 անօդաչու թռչող սարքեր։

Նշվում է, որ եթե մինչ այդ արտադրվող Orbiter 2 ու Aerostar ԱԹՍ-ները կարող էին երկնքում գտնվել 5 և 12 ժամ անդադար, ապա Orbiter 3-ը՝ համապատասխանաբար՝ 6 ժամ, Orbiter 4-ը՝ 24 ժամ։

Հաղորդվում է, որ Orbiter 4 ԱԹՍ-ի թևերի միջև տարածությունը 5.4 մետր է, քաշը՝ 50 կգ, առավելագույն արագությունը՝ 70կմ/ժ։
Orbiter 4-ի թռիչքի առավելագույն հեռահարությունը 150 կմ է։
Վերջիններս անտեսանելի են՝ չեն երևում ռադարների վրա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        