Քաղաքական, բայց մեծ աջակցության ռեսուրս ունեցող քայլ
«Իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետևում տեսնել ավելի շատ քաղաքական գործոն, որովհետև որպես տնտեսական որոշում դա վաղուց հասունացել էր: Եվ սա մեծ աջակցություն կարող է դառնալ այս նոր կառավարությանը»,- 168.am-ին ասել է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ԿԲ որոշումները` նվազեցնել վերաֆինանասավորման տոկոսադրույքն ու պարտադիր պահուստավորման նորմատիվը:
Ըստ նրա` «զարմանալի զուգադիպություն» է վարչապետի հետ բանկիրների հանդիպումն ու գրեթե միաժամանակ ԿԲ որոշումները, քանի որ արտառոց փոփոխություն տեղի չէր ունեցել մեր տնտեսության մեջ և միայն նախկին կառավարության հրաժարականից հետո պարզ դարձավ, որ կարելի է այս տոկոսադրույքներն իջեցնել. «Ամենակարևոր ռիսկը քաղաքականն է: Երբ բիզնեսը զգա, որ խաղի կանոններն այլևս փոխվել են և ազատությունն ավելացել է, այդ ժամանակ ԿԲ այս քայլերը կարող է նաև նպաստել ներդրումների, տնտեսության աճին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: