Բաժիններ՝

Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Անկարայում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալով՝ հանդիպումը կայացել է Իրանի արտգործնախարարի՝ Թուրքիա այցի շրջանակում։

Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։

Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարին կընդունի նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930