Բաժիններ՝

Կրեմլում չեն բացառում, որ Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Անկարա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Թուրքիա։ Կրեմլը համապատասխան պաշտոնական հայտարարություն կանի այն բանից հետո, երբ կավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Չեմ բացառում նման հնարավորությունը: Մենք համապատասխան հայտարարություն կանենք, երբ ավարտված կլինեն բոլոր նախապատրաստական միջոցառումները»,- հայտնել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի բորսայի և առևտրային պալատի ղեկավարի հայտարարություն այն մասին, թե Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս