Բաժիններ՝

Հռոմի պապի՝ Վրաստան ու Ադրբեջան այցի ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու խաղաղությունն ու հաշտեցումը

Խաղաղությունն ու հաշտեցումն են լինելու Հռոմի պապի՝ Վրաստան ու Ադրբեջան կատարելիք այցի ուշադրության կենտրոնում, հայտնում է deseretnews.com կայքը։

Հոդվածում նշվում է, որ միջկրոնական երկխոսության կառուցումը եղել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավոր առաջնահերթություններից մեկն այն ժամանակից ի վեր, երբ նա երեք տարի առաջ ընտրվեց Հռոմի պապ։

Դիտորդների կարծիքով՝ Հռոմի պապի այցը Վրաստան և Ադրբեջան նշանակալից իրադարձություն է լինելու։

«Այդ ուղևորությունը նշանակալից է միջկրոնական խաղաղության ամրապնդման տեսակետից»,- ասել է լրագրող, Վատիկանի հարցերով առաջատար փորձագետ Անդրեա Տորնիելլին իտալական La Stampa շաբաթաթերթին տված հարցազրույցում։
Հռոմի պապի այցը Վրաստան նախանշված է սեպտեմբերի 30-ին, Ադրբեջան՝ հոկտեմբերի 2-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս