ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը:
Կենսագրական տվյալներ
Ալթունյան Լևոն Նորայրի
Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը 26/10/1958թ., ք. Երևան
Կուսակցությունը անկուսակցական
Կրթությունը բարձրագույն
Երևանի պետական բժշկական ինստիտուտ 1985թ.
Մասնագիտությունը բուժական գործ
Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ)
անգլերենի (կարդում և կարող է բացատրվել)
Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է
Ընտանեկան դրությունը ամուսնացած է ունի 1 երեխա
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ ՆԵ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1976-1978 Ծառայություն Խորհրդային բանակում
1979-1985 Երևանի պետական բժշկական ինստիտուտ` ուսանող
1986-1987 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` շտապօգնության բժիշկ օրդինատոր
1987-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` բժիշկ անեսթեզիոլոգ
1989-1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ` բժիշկ անեսթեզիոլոգ
1996-առ այսօր «Էֆես» ապահովագրական ՓԲԸ (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ)` հիմնադիր, գործադիր տնօրեն
2002-2006 «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ` հիմնադիր նախագահ
2012-առ այսօր Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ
2014-առ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ