«Ես պաշտոնապես հայտարարում եմ, թող Գյումրու իրավապահ մարմիններն այս հայտարարությունն ընդունեն հիմք և սկսեն անհրաժեշտ գործողություններ». Խոսրով Հարությունյան

«Գյումրիում սկսել են հավաքագրել անձնագրերը, սա շատ կոպիտ խախտում է։ քաղաքացիներին պարտադրում են անձնագրերը տալ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նա կոչ արեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին՝ ուշադրություն դարձնել այդ խնդրին։

Իր ելույթի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը նույնպես անդրադարձավ այս խնդրին՝ ասելով. «Քանի որ Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը և ՀՀԿ-ն պաշտպանում են գործող քաղաքապետի թեկնածությունը, ես պաշտոնապես հայտարարում եմ, թող տեղի իրավապահ մարմիններն այս հայտարարությունն ընդունեն հիմք և սկսեն անհրաժեշտ գործողություններ, որպեսզի բացառեն որևէ տիպի քաղաքական նպատակներով չարաշահումները։ Ես խորապես համոզված եմ, որ թե՛ մեր թեկնածուն, թե՛ մյուս թեկնածուներն իրավամբ զերծ են այս մտադրություններից»։

Տեսանյութեր

Լրահոս