«Սիրելիներս, ամեն անգամ բարձրաձայնում եք, որ հզոր քաղաքական թիմեր եք, հզոր մարդկային ռեսուրս ունեք…». Հերմինե Նաղդալյանը հեգնեց ընդդիմադիրներին

«Այսօր եղել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շտաբի հայտարարությունը, որտեղ նրա կողմից հերքվել են որոշ լրատվամիջոցներում տարածված մերկապարանոց հայտարարությունները՝ խախտումների, ընտրակաշառքների և այլ անընդունելի գործողությունների մասին»,- այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Նա ընդգծեց, որ իրենք գնում ենք «ազատ, արդար և թափանցիկ» ընտրությունների և բացարձակապես որևէ կարիք չունեն նման խախտումներով և անօրինական գործողություններով ընտրությունների գնալ։

«Այս օրերի ընթացքում մի քանի անգամ հնչեց այն միտքը, որ կառավարությունը բերել է օրակարգ՝ այն դեպքում, որ պատգամավորները մասնակցում են ընտրությունների։ Սիրելիներս, ամեն անգամ բարձրաձայնում եք, որ հզոր քաղաքական թիմեր եք, հզոր մարդկային ռեսուրս ունեք, բա, երբ մարդկային ռեսուրսը մի բնակավայրում ընտրության է մասնակցում, դա նշանակում է, որ պետք է Ազգային ժողովի աշխատանքները դադարեցվե՞ն։ Խոսքը գնում է ոչ միայն լիագումար նիստերի մասին, պատգամավորները պետք է մասնակցեին հանձնաժողովների աշխատանքներին, այլ աշխատանքներին, չի կարող այդպես լինել, շատ տարօրինակ է, որ նման հզոր թիմերն այսօր տրտնջում են, որ ընտրություններով զբաղված լինելու պատճառով չեն կարողանում լրջորեն վերաբերվել օրենսդրական աշխատանքի օրակարգին»,- նշեց Հ. Նաղդալյանը։

Տեսանյութեր

Լրահոս