Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 300 բջջային հեռախոս
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս:
Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով: