Բաժիններ՝

Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում Թրամփից ավելի վստահ տեսք է ունեցել. դիտորդներ

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ավելի վստահ տեսք է ունեցել հանրապետական Դոնակդ Թրամփից երեկ կայացած առաջին հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնել են դիտորդները։ Նրան հաջողվել է Թրամփի քննադատությունները վերածել մեջբերումների բացակայության՝ իր օգտին, այն դեպքում, երբ հանրապետական թեկնածուն չի կարողացել լիարժեքորեն օգտվել դրանցից, օրինակ՝ Քլինթոնի էլեկտրոնային նամակների շուրջ սկանդալից, որը բանավեճի ընթացքում շատ քիչ է շրջանառվել։

«Քլինթոնը գերիշխում էր հենց սկզբից։ Նրան հաջողվեց այն, ինչ չէր հաջողվել Թրամփի հակառակորդներին Հանրապետական կուսակցությունից՝ չտրվել սադրանքների ու հետևողականորեն շարադրել փաստարկները»,- Twitter-ում գրել է BBC-ի վաշինգտոնյան թղթակից Քիմ Գատտասը։

Նյու Յորքում կայացած հեռուստաբանավեճի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ոստիկանների շրջանում ռասակայան խտրականությունից, հարկային համակարգի փոփոխություններից մինչև ամերիկյան հաստատությունների վրա կիբերհարձակումներ, պատերազմ ծայրահեղականության դեմ։

Երկու մասնակիցներն էլ հիշատակել են միմյանց կենսագրության սկանդալային դրվագները։ Երբ Թրամփին հարցրել են, թե նա երբ վերջապես կհրապարակի իր հարկային հայտարարագիրը, վերջինս պատասխանել է, որ դա կանի այն ժամանակ, երբ Քլինթոնը հրապարակի իր էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկել է պետքարտուղար եղած ժամանակ անձնական սերվերից։

Ինչպես նշել են դիտորդները, Թրամփին չի հաջողվել լիարժեքորեն շահարկել Քլինթոնի նամակների թեման։ Քլինթոնը խոստովանել է, որ սխալ է կատարել՝ Թրամփին հնարավորություն չտալով զարգացնել այդ թեման։

«Ես սխալ եմ կատարել։ Ես ընդունում եմ կատարվածի պատասխանատվությունը»,- ասել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը։

Հարցումների համաձայն՝ Քլինթոնի և Թրամփի վարկանշային խզումը կրճատվել է՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը իր մրցակցից առաջ է անցել ընդամենը 2 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս