Ինչ եղանակ է սպասվում առաջկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.40C