Հնդկաստանն 8 արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր
Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, տեղեկացնում է NDTV-ն:
Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային եւ ԱՄՆ-ին:
Արձակման առանձնահատկությունն այն է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերեւութաբանական արբանյակն աշխատելու է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել: