Չինաստանում գործարկվել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը
Չինաստանի Գույչժոուի նահանգում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը: Այս մասին տեղեկացնում է ShanghaiDaily.com-ը:
Օբյեկտի, որի շինարարությունն սկսվել է 2011 թվականից, պաշտոնական գործարկման արարողությանը հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Ռադիոհեռադիտակի ռե&ֆլեկտորի տրամագիծը կազմում է 500 մետր, իսկ դրա մակերեսը համարժեք է 30 ֆուտբոլային դաշտերի: FAST-ի ստեղծման համար ծախսվել1,2 միլիարդ յուան (180 միլիոն դոլար):
FAST-ի միջոցով աստղագետները մտադիր են դիտարկել այն տիեզերական օբյեկտները, որոնք Երկրից հեռու են մինչեւ 11 միլիարդ լուսային տարի տարածությամբ: Տվյալների եւ հեռավոր գալակտիկաներից ստացվող հազիվ որսալի ազդանշանների մշակմամբ կզբաղվի ռադիոհեռադիտակին միացված գերհամակարգիչը, նշել է ՏԱՍՍ-ը: Նաեւ գիտնականները հուսով են սարքի միջոցով հաջողության հասնել արտերկրային քաղաքակրթությունների որոնումներում: