Տիգրան Ուրիխանյանը ստորագրահավաք է նախաձեռնել
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների ստորագրահավաք Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու նպատակով: Դիմումին արդեն միացել են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Զարուհի Փոստանջյանը: Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին առաջարկվում է այսօրվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը:
«Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն