Բաժիններ՝

Նախագահի պաշտոն չի լինի։ Պուտինը կդառնա Պետական խորհրդի ղեկավար…

«Բիզնես օնլայն» պարբերականն անդրադառնալով Կրեմլի՝ ողջ պետական մեխանիզմում տոտալ վերակազմավորում իրականացնելու պլանների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, նշում է, որ տվյալ նյութում պարունակվող տեղեկատվության հավաստիությունը գնահատելն անհնար է, դա կարող է անել միայն ժամանակը։

Սակայն, եթե հեղինակը չի սխալվում, ուրեմն մոտ ապագայում սպասվում է փաստացի նոր պետություն, որը նման կլինի Խորհրդային Միությանը, պետություն, որը կլինի նախագահական և խորհրդարանական հանրապետությունների միջև գտնվող միջանկյալ մի բան՝ պետական պլանով, ՊԱԿ-ով (ԿԳԲ)-և պաշտոնական ընդդիմությամբ։

Անվտանգության դաշնային ծառայությունը կբարեփոխվի, կամրապնդվի ու կուժեղացվի

Լուրերում հայտնվել է տեղեկություն պատրաստվող բարեփոխումների մասին։
Պատրաստվում է հետևյալը։ Ընդ որում՝ արդեն վաղուց (Չենք մոռանում, թե ով առաջինը հայտնեց Ռուսաստանի ազգային գվարդիայի մասին)։ (տեքստի հեղինակը՝ artemdragunov-ը, վստահ է, որ հենց ինքն է առաջինն իմացել ու հայտնել Ազգային գվարդիայի ստեղծման մասին.- խմբ.)։

Հաղորդեմ, ինչ գիտեմ։

Անվտանգության դաշնային ծառայությունը կբարեփոխվի, կամրապնդվի, կուժեղացվի։ Դա հաստատում եմ։

Արդյո՞ք անվանման մեջ կլինի «նախարարություն» կամ «կոմիտե» բառը, դեռ որոշված չէ։ Սակայն կունենա այն գործառույթները, ինչ ԿԳԲ-ն։ Եվ «կոմիտե» բառը նույնպես կներդրվի։

Կլինի, ամենայն հավանականությամբ, «Պետական անվտանգություն» բառակապակցությունը։

Գործառույթներ՝ արտաքին հետախուզություն, հակահետախուզություն, պետական ծառայությունների վերահսկողություն, կարևորագույն օբյեկտների պահպանություն, ներքին անվտանգություն և այլն։

Հնարավոր են մոտավորապես նման ձևակերպումներ՝ Ներքին անվտանգության ծառայություն, Պետական քննչական կոմիտե, Վերահսկողության դաշնային ծառայություն։
Կստեղծվի Առափնյա պահպանության ծառայության նմանությամբ կառույց Սահմանների պահպանության ծառայության կազմում՝ Անվտանգության նախարարության մեջ։

Կա Օդային տիրույթի կամ երկնքի պահպանության ծառայության ստեղծման տարբերակ։
Կա տարբերակ՝ ստեղծել Ջրային տիրույթի պահպանության ծառայություն։

Կստեղծվի Քաղաքացիական պաշտպանության նախարարություն ԱԻՆ-ի, փրկարար ծառայության և քաղաքացիական պաշտպանության հիման վրա։

Կա Քաղաքացիական տեղեկատվության ծառայության ստեղծման տարբերակ։Որոշումը կկայացվի օրերս։

Ներքին գործերի նախարարությունում կձևավորվի նորովի Պարեկային ոստիկանության ծառայություն, Կրիմինալ ոստիկանության ծառայություն, Մաքսային ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Ճանապարհային ոստիկանության ծառայություն և այլն:
Ամենայն հավանականությամբ, ՆԳՆ-ին կհանձնեն դիսպետչերական բոլոր ծառայություններն, ու կստեղծվի Վերահսկողության ծառայություն։

Գվարդիան, ամենայն հավանականությամբ, կենթարկվի անմիջականորեն նախագահին ու նախագահի անվտանգության ծառայությանը։

Կա տարբերակ, որ հենց այդ ծառայությունը կկոչվի ԿԳԲ։ Պուտինը ներկայումս դիտարկում է տարբերակները։

Հնարավոր եմ համարում Նախագահական գվարդիայի ստեղծումը, թեև անձամբ «Նախագահ» բառը շուտով կանհետանա։

Ամենայն հավանականությամբ, կընդունվի հետևյալ սխեման՝ նախարարություն-Դաշնային ծառայություն-Վարչություն։

«Ղեկավա՞ր», թե՞ «Նախագահ»

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում ընտրություններից հետո կստեղծվի Պետական խորհուրդ:

Փաստացի, նախագահը կդառնա Պետական խորհրդի ղեկավար։
Պետական խորհուրդը կառույց է նախագահի ադմինիստրացիայի և Անվտանգության խորհրդի հիմքի վրա։

Պաշտոնական անվանումը՝ ՌԴ Պետական խորհուրդ կամ Ռուսաստանի պետական խորհուրդ։

Համապատասխանաբար՝ ՌԴ Պետական խորհրդի ղեկավար կամ նախագահ։ Ամենայն հավանականությամբ՝ Ղեկավար։

Կստեղծվի Պետական խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն, իրականում՝ փոխնախագահ։
ՌԴ նախագահական ընտրություններից հետո այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Մեդվեդևը, իսկ կառավարությունը կհայտնվի ռոտացիայի տակ։

Ես հնարավոր եմ համարում, որ ապագայում կառավարությունը կղեկավարի կին։
Պուտինը կանանց մղում է դեպի իշխանություն։

Նախագահի ադմինիստրացիայում մտածում են ստեղծել ընդդիմության միասնական կուսակցություն։

Կատարվում է Յավլինսկու լոբբին՝ որպես դրա առաջնորդ։
Ապագա կուսակցության անվանումը դեռ պարզ չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի միավորում՝ բաղկացուցիչ անվանումներով։

Կոմկուսն ու Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կվերակազմավորվեն, ղեկավարները՝ կփոխվեն։

«Սպրավեդլիվայա Ռոսիան» կմիավորվի «Ռոդինայի» ու մյուսների հետ։
Խնդիրը՝ ստեղծել 5-6 խոշոր կուսակցություն։

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կկորցնի Լ տառը։ Շուտով կունենա նոր ղեկավար, Կոմկուսը՝ նույնպես․
Մինչև 2023 թվականը պլանավորվում է ստեղծել 3 խոշոր կուսակցություններ՝ աջեր, կենտրոնամետներ, ձախեր։

Պետպլանի մասին՝ Պետական պլանավորման ծառայությունը ստեղծման փուլում է։
Զբաղվելու է խոշոր պլանավորումներով, հաշվարկներով, պետական պլանների մշակմամբ՚
Մոտավորապես 5-6 տարի։

Ամենայն հավանականությամբ, կընդունվի 5-ամյա շրջանը։
Առաջին նոր հնգամյա պլանը կընդունվի մինչև 2021 թվականը, երբ կձևավորվեն Պետխորհուրդն ու մյուս կառույցները:

artemdragunov

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս