Բաժիններ՝

«Մոսկվան հրապարակել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով կնքված համաձայնագրի տեքստը». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հրապարակել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ Սիրիայի զինադադարի վերաբերյալ համաձայնագրի տեքստը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լավրովը դեռ սեպտեմբերի 23-ին էր խոստացել հրապարակել այդ փաստաթղթերը։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ չի պլանավորում հրապարակել փաստաթղթերը, սակայն դրա տեքստը մասնակի հայտնվել էր ԶԼՄ-ներում։

Լարվրովը բացասական պատասխան է տվել լրագրողների հարցին, թե արդյոք կարելի է խաչ քաշել այդ համաձայնագրերի վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է այդ պայմանավորվածություններին։ ԱՄՆ-ը, Լավրովի կարծիքով, նույնպես մտադիր չէ հրաժարվել այդ համաձայնագրից։

Միաժամանակ, Լավրովը հայտարարել է, թե 100 տոկոսով վստահություն չունի ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ Սիրիայի վերջին իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքը չի կարողացել կատարել խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պարտավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս