Արցախում զոհված Սևակը Արևիկ գյուղի բնակիչ էր, քառօրյա պատերազմի մասնակից. news.am
Արցախի զորամասերից մեկում սեպտեմբերի 25-ին զոհված 19-ամյա Սեւակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ էր: Սեւակը ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր:
Արեւիկի գյուղապետարանից NEWS.am-ին տեղեկացրել են, որ Սեւակ Խաչատրյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, նա մասնակցել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին:
Սեւակը օրինակելի եւ կրթված ընտանիքի զավակ էր, մինչեւ զորակոչվելը նա ընդունվել էր ԵՊՀ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։