Բաժիններ՝

Հռոմի պապն ու պատրիարքը միասին չեն աղոթի Վրաստանում. La Stampa

Իտալական La Stampa պարբերականը, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ օգոստոսի 30-ին Վրաստան կատարելիք այցին, գրում է, թե Հռոմի պապը և Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը միասին չեն աղոթի հանրության առաջ։

Նման բան տեղի է ունեցել, երբ Հռոմի նախկին պապ Հովհաննես-Պողոս 2-րն այցելել էր նախկին խորհրդային հանրապետություն։

Նշվում է, որ Վրաստանի օրթոդոքս եկեղեցին դեռևս բարդ հարաբերություններ ունի էկումենիկ դրսևորումների հետ։

Հռոմի պապը քաջատեղյակ է օրթոդոքս եկեղեցիների բազմաթիվ դժվարությունների մասին, որոնք ճնշումների են ենթարկվում միտրոպոլիտ Իոհանի (Զիզիուլաս)՝ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի կողմից։

Հոկտեմբերի 1-ին Հռոմի պապը և Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը միասին մոմ կվառեն Վրաստանի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճարում, սակայն օրակարգում ներառված չէ միասին աղոթելու փաստը։

Թբիլիսիի աղբյուրներին վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ Վրաստանի օրթոդոքս և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները անհնարին են դարձնում վրացի պատրիարքի՝ հանրության առաջ Պապի հետ հրապարակավ աղոթքը։

Հռոմի պապի՝ Վրաստան այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաև տեղի կաթոլիկ հոգևորականների հետ, որից հետո սրբազան քահանայապետը կայցելի Քամիլյան միաբանության խնամակալության կենտրոն՝ հանդիպելու տեղի աշխատակիցների հետ։
Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս